Իմ անունը Արթուր Հարությունյան է, ես լուսանկարիչ եմ, ով սիրով լուսանկարում է մարդկանց կյանքի պահերը և գեղեցկությունը: Իմ աշխատանքւմ նախապատվությունը տալիս եմ գլխավորապես դիմանկարներ լուսանկարելուն: Ես սիրում եմ բացահայտել մարդու բնավորությունը լույսի, հայացքի և հույզերի միջոցով, որպեսզի յուրաքանչյուր լուսանկար արտահայտի/կամ ի դերև հանի/ տվյալ մարդու անհատականությունն ու տրամադրությունը։
Բացի դիմանկարներից սիրում եմ լուսանկարել նաև բնությունը: Յուրաքանչյուր բնապատկերում ես փնտրում եմ ներդաշնակություն և անդորր, մանրուքներ, որոնք սովորաբար աննկատ են մնում: Ինձ համար լուսանկարչությունը ակնթարթը հավերժացնելու միջոց է, և հնարավորություն ցույց տալու, որ նույնիսկ առօրյան ունի իր սեփական կախարդանքը։
Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր կադր կարող է պատմել պատմություն՝ եթե աշխարհին նայես սրտի աչքերով։